Համապետական շաբաթօրյակ

Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցը մասնակցեց համապետական շաբաթօրյակին։ Դպրոցի հարակից տարածքի աղբը հավաքելուց հետո աշակերտներն ու ուսուցիչները դպրոցի ծաղկանոցում վարդի տնկիներ տնկեցին։ Շաբաթօրյակը շարունակվեց Ներքին Խնձորեսկի ճանապարհների երկայնքով։ Հավաքվեց ճանապարհի եզրի ամբողջ աղբը և տեղափոխվեց համապատասխան վայր։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ

Երկրաշարժը բնության ամենահզոր և խորհրդավոր երևույթներից  կամ բնական աղետներից մեկն է:

Դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք, որին մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտներն ու աշխատակիցները:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 25

Հունվարի 27-ին դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25 ամյակին: Երեխաները ներկայացրին հայոց բանակի կազմավորումից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմի դժվարին, բայց հաղթական ուղին, շեշտեցին հայ ժողովրդի ու հայոց բանակի անկոտրում ոգին:Միջոցառման ընթացքում ցուցադրվեց սալիկաշար՝ նվիրված Հայաստանի և Արցախի ազգային հերոսներին: