Համապետական շաբաթօրյակ

Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցը մասնակցեց համապետական շաբաթօրյակին։ Դպրոցի հարակից տարածքի աղբը հավաքելուց հետո աշակերտներն ու ուսուցիչները դպրոցի ծաղկանոցում վարդի տնկիներ տնկեցին։ Շաբաթօրյակը շարունակվեց Ներքին Խնձորեսկի ճանապարհների երկայնքով։ Հավաքվեց ճանապարհի եզրի ամբողջ աղբը և տեղափոխվեց համապատասխան վայր։