Առաջին պետականության կազմավորման նախաշեմին

1918թ․ թուրքական բանակի գարնանային արշավանքի հետևանքով օրհասական վիճակ էր ստեղծվել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Օսմանյան կասրությունը Արևմտյան Հայաստանը հայաթափելուց հետո նպատակադրել էր նույն ճակատագրին արժանացնել նաև Արևելյան Հայաստանը։ Սակայն Օսմանյան կայսրությունը չկարողացավ իրականացնել իր նենգ ծրագիրը, քանի որ հայ ժողովուրդը  կարողացավ համախմբվել,  և  1918 թվականի մայիսի 22-29-ը տեղի ունեցած հերոսամարտերի արդյունքում թուրքական բանակը ետ շպրտվեց։ Արդյունքում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը

2018թ․ ապրիլի 27-ին 11-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս պատմություն առարկայից՝ նվիրված առաջին պետականության կազմավորման նախաշեմին։ Դասի ընթացքում նշվեց այն բոլոր նախադրյալները, որ Օսմանյան կայսրության թույլ տվեց հասնել արարատյան դաշտավայր։ Քարտեզի օգնությամբ ցուցադրվեց թուրքական բանակի արշավանքը և հայ ժողովրդի կազմակերպած իրնքնապաշտպանությունն ու հակաահարձակումը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում։

Եվ ամենակարևոր գաղափարը՝ հայ ժողովուրդը անպարտելի է, երբ միասնական է։