ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ

Երկրաշարժը բնության ամենահզոր և խորհրդավոր երևույթներից  կամ բնական աղետներից մեկն է:

Դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք, որին մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտներն ու աշխատակիցները:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 25

Հունվարի 27-ին դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25 ամյակին: Երեխաները ներկայացրին հայոց բանակի կազմավորումից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմի դժվարին, բայց հաղթական ուղին, շեշտեցին հայ ժողովրդի ու հայոց բանակի անկոտրում ոգին:Միջոցառման ընթացքում ցուցադրվեց սալիկաշար՝ նվիրված Հայաստանի և Արցախի ազգային հերոսներին:

ԲԱՑ ԴԱՍ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

DSC06072DSC06067 DSC06070 DSC06071 DSC06075 DSC06077

Հայկական խոհանոցը իր յուրատեսակ ու յուրօրինակ տեսականիով ներկայացրեցին տարրական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները:  Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիաներից:  Հրավիրված հյուրերը համտեսեցին պատրաստված ուտեստներից:  2-րդ դասարանի դասվար է. էլյազյանը ծնողների հետ գնահատեցին  աշակերտներին: Աշակերտները ուրախ էին, որ նման դասընթացի են մասնակցել: